Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խորհրդարանը քննարկում է Հայաստան - ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը

Խորհրդարանը քննարկում է Հայաստան - ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը
10.04.2018 | 22:22

Ազգային ժողովը սկսել է նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Ըստ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանի՝ նոր համաձայնագիրը փոխարինում է 1999-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին և ընդգրկում է նոր մոտեցումներ բոլոր ոլորտներում․ «Համաձայնագիրը կուղղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դեպի նոր, ավելի բարձր մակարդակ»:

Համաձայնագրում անդրադարձ կա նաև հայկական ատոմակայանի անվտանգությանը, պատգամավորները հետաքրքրվեցին, թե վավերացնելուց հետո ինչ պարտավորություններ է ունենալու Հայաստանն այս մասով: Կարեն Նազարյանն պարզաբանեց, որ ատոմակայանը փակելու լուրերը անհիմն են, փաստաթղթում նման կետ չկա․ «Եղան տարբեր լուրեր, այդ թվում նաև անհիմն լուրեր, եթե կարող եմ այդպես բնորոշել: Դրանք արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է և այլն: Համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում կողմերի մոտեցման հիմքում ընկած է այն իրողությունը, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել հենց նույն երաշխավորված հզորությունը: Ընդ որում, ատոմակայանը փոխարինել նոր բլոկով, դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության փաստաթղթի հիմնական պահանջը: Սա է ընկած հոդվածի հիմքում, և ոչ թե համաձայնագրի ստորագրումից կամ վավերացումից հետո ատոմակայանի փակումը: Համաձայնագրում այդպիսի որևէ ձևակերպում չկա»:

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ